Լևոն Մնացականյանի էջից.
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի՞ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը…
Հերթական խոշորամասշտաբ քաղաքական առևտուրն է նախապատրաստվում Կովկասում։
Ամենևին էլ պատահական չէ, որ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները մերժել են պաշտոնական Բաքվի՝ Շուշի այցելելու հրավերը։
Միջազգային խոշոր խաղացողներն այժմ սպասում են Բաքվի «փոխհատուցմանը»՝ արցախյան վերջին պատերազմում համր ձևանալու համար։
ՌԴ-ն, բնականաբար, Ադրբեջանին ցանկանում է տեսնել ԵԱՏՄ-ում, ինչը հակասում է արևմուտքի և Թուրքիայի շահերին։
Փաստացի, Ադրբեջանում շահերի բախում է հասունանում և Հայաստանը պարտավոր է օգտվել այս իրավիճակից։
Հայկական «վախճանված» դիվանագիտությունն անպայման պետք է Ադրբեջանին պաշտոնապես օկուպանտ ճանաչի միջազգային հարթակներում։
Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց որ Ադրբեջանը լրջագույն երկընտրանքի առջև է կանգնած, դա աներկբա է։
Հ.Գ. Շուշին հայկական եղել է, կա ու կմնա և՛ պատմականորեն, և՛ միջազգային բոլոր փաստաթղթերով, քանզի այն ԼՂԻՄ-ի անբաժանելի մասն է կազմում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lyov.mnacakanyan.5/posts/1969535963213312