Korea Future Technology հարավկորեական ընկերությունն ստեղծել է քայլող մարդանման ռոբոտի նախատիպը, որը կառավարվում է դրա ներսում գտնվող օպերատորի կողմից: Մեքենան ցուցադրող հոլովակը հրապարակված է ընկերության YouTube-ալիքում:
Շատ մանրամասներ գաղտնիացված են, բնութագրերից հայտնի է միայն այն, որ ռոբոտի հասակը կազմում է 4 մետր, իսկ քաշը՝ մոտավորապես մեկուկես տոննա: Հայտնի չէ նաև, թե ինչ նպատակի է այն ծառայում: Դրա դիզայնով զբաղվել է 3D-նկարիչ Վիտալի Բուլգարովը, որը մոդելներ է ստեղծել «Տրանսֆորմերներ-4» և «Տերմինատոր. գենեզիս» ֆիլմերի համար: