Քիմ Քարդաշյանը հետաքրքրել է իր երկրպագուներին Keeping Up With The Kardashians հեռուստաշոուի կիրակնօրյա թողարկման հերթական անոսնով. Քիմն ու Քլոեն քննարկել են Քիմի ուլտրակարճ զգեստը, որով 35-ամյա հեռուստաաստղին տեսել էին Կուբայում ու մի քանի անգամ էլ՝ Նյու Յորքում: Քիմը այդ նույն զգեստով հայտնվել էր նաև Քլոեի տանը՝ Կալաբասասում:
«Գրողը տանի, Քիմը ասես մարմնավաճառ լինի: Ի՞նչքան է քո գինը»- ծաղրում է Քլոեն քրոջը: «Ի դեպ, հարևանը նույնպես ինձ այնպիսի հայացքով նայեց, ասես ես մանրմնավաճառ եմ ու ըստ երևույթին վստահ էր, որ ես հենց այդպիսին եմ, ես ինձ անհարմար զգացի»,- պատասխանել է Քիմը: «Երբ տեսա քեզ, բերանս բաց մնաց»- ասել է Քլոեն: