Գագիկ Համբարյանի էջից.
Մարտին ոռոգման հարցը լուծված համարող Նիկոլը հունիսին այն տապալել է
Ոռոգման հետ կապված խայտառակ իրավիճակը Շիրակի և Արմավիրի մարզերում շարունակվում է…
Հիշեցնեմ, որ դեռ սույն թվականի մարտին դավաճան Նիկոլը և նրա իշխանության ներկայացուցիչը հայտարարում էին, որ ոռոգման հետ խնդիր չի լինելու…
Սակայն հունիսին պարզվեց, որ ոռոգման հարցը տապալված է Շիրակի և Արմավիրի մարզերում, որի հետևանքները բավական ծանր են լինելու գյուղացիների համար…
Նիկոլ Անհողը սեփական իշխանության ձախողման համար մեղադրեց նույնիսկ կլիմայի տաքացմանը, որը վերջին տարիներին համաշխարհային գլոբալ խնդիր է, բայց որը երբևէ չի ազդել ոռոգման կազմակերպմանը մեր երկրում…Հասարակությանը համոզելու համար Նիկոլը նաև խոստացավ կաթիլային ոռոգման համակարգին անցնելուն, որն իրականում ուտոպիա է, քանի որ այն շատ թանկ հաճույք է և, ըստ բազմաթիվ մասնագետների, չի կարող կիրառվել բոլոր գյուղմթերքների ոռոգման համար…
Հ.Գ.Այս տեսանյութը ևս մեկ ապացույց է, որ Նիկոլը ստում է և չի կատարում իր պարտականությունները…