Այս ընթացքում Վերին Շորժա գյուղում, ադրբեջանական զինյալները սպառնում են օտարերկրյա լրագրողներին,սակայն ՀՀ իշխանություններից արձագանք չի եղել․ կարևորը` արգիշտի քյարամյանին պաշտոնով ապահովելն է. Արեգ Բարսեղյան
Advertisement 1000 x 90

Այս ընթացքում Վերին Շորժա գյուղում, ադրբեջանական զինյալները սպառնում են օտարերկրյա լրագրողներին,սակայն ՀՀ իշխանություններից արձագանք չի եղել․ կարևորը` արգիշտի քյարամյանին պաշտոնով ապահովելն է. Արեգ Բարսեղյան

Արեգ Բարսեղյանի էջից.

Հիշում ե՞ք այսօր ինչ օր է։

Այսօր ուղիղ 2 ամիս է, ինչ ադրբեջան արհեստական ձևավորման զինված խմբավորումները, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, 3 ուղղություններով, առանց կրակոցի, ներխուժել և դիրքավորվել են ՀՀ ինքնիշխատ տարածքում։

Ուղիղ 2 ամիս է թշնամու զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում և Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ դրան չի ընդդիմանում։

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշում կայացրեցին չերկարաձգել Տավուշի սահմանն ամուր պահող երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պայմանագիրը։ Միակն, ով չի ենթարկվում թշնամու ուղղությամբ կրակ չբացելու հրամաններին։ Շուտով, ամենայն հավանականությամբ, կորպուսի հրամանատար կնշանակվի ադրբեջանի իշխանությունների համար ընդունելի մեկը, ով չի ընդդիմանա նաև Տավուշում թշնամու զորքերի առաջխաղացմանը։

Իսկ այս ընթացքում, հենց Հայաստանի Հանրապետության սուվորեն տարածքում` Վերին Շորժա գյուղում, ադրբեջանական զինյալները սպառնում են օտարերկրյա լրագրողներին։ Այս մասին ահազանգել է ՀՀ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsmanը, սակայն ՀՀ իշխանություններից, կարծես թե, արձագանք չի եղել։ Կարևորը` արգիշտի քյարամյանին պաշտոնով ապահովելն է։

Հենց այսպիսի ապագա էր խոստանում նիկոլ փաշինյանը։ Հենց այսպիսի ապագայի համար էին մոտ 20 կուսակցություն և դաշինք փոշիացնում ընտրողների ձայները։ Հենց այսպիսի ապագայի համար էին որոշ “ընդդիմադիրներ” քարոզում չմասնակցել ընտրությունների։

Ո՞նց էիք ասում, հող հանձնողին կհանձնենք հողի՞ն։ Հանձնեցի՞ք։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Barseghyan.Areg/posts/859662078242435

 



Նման նյութեր