Հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հ. Ղազարյանի կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ շրջագայության ժամանակ իրեն են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի կենտրոնական հատվածում մի քաղաքացի անցել է կամրջի ճաղավանդակների վտանգավոր եզրագիծը և ցանկանում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս որոշ ժամանակ բանակցություններ է վարել այդ քաղաքացու հետ, ով այնուհետև հրաժարվել է այդ ծայրահեղ քայլին դիմել և Ստեփանավանի ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Լոռու մարզի 27-ամյա բնակիչ է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և այդ ծայրահեղ քայլին ցանկացել է դիմել անձնական խնդիրներից ելնելով:
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանվանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ստեփանավանի ոստիկանապետ Սուրեն Բագրատունյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: