Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից.
«Ի դեպ, «Արցախի փոխարեն լավ ասֆալտ» բանաձևն էլ առանձնապես չի աշխատում։ Դեպի Եղեգնաձոր ու Վայք միջպետական ճանապարհը գտնվում է խայտառակ վիճակում։ Բայց դե շուտով SOCAR-ը ներդրումներ կանի, իրավիճակը կշտկվի։ Կունենանք էժան բենզին ու վարունգ, լավ ճանապարհներ։ Հա, պետք է անպայման ավելի ճոխ ռեստորաններ սարքել, որ Ահմադն ու Վագիֆը նորմալ հաց ուտեն Խանլարովայի հայտնի «Սեն-սեն» երգի ներքո։ Արցախը չկարողացանք պահել, գոնե լավ «աբսլուգ» լինենք։ Ծառա, նոքար, սպասարկող… Այլ ամբիցիա չենք էլ կարող դրսևորել։ Մեկ էլ Հրազդան ստադիոնի վիճակը պետք է հասկանանք, որ եղբայրական Ադրբեջանից եկած երգիչները Սովետի լավագույն ավանդույթների համաձայն լցնեն այն… Բոլորը գոհ ու երջանիկն են՝ հայն էլ, թուրքն է, քիրվաներն էլ։ Մենակ մի բան չհասկացա, էսքան ջահել տղա ինչի՞ մահացավ…»: