Տիգրան Ամրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Արդեն մի քանի ամիս է ինչ ՌԴ խաղաղապահ զորախումբը պաշտոնական հաղորդագրություններ է տարածում ուխտավորներին Գանձասար և Ամարաս ուղեկցելու մասին (օրինակը՝ մեկնաբանություններում)։
Պատերազմից հետո Արցախ չայցելած կամ Ադրբեջանի հետ շփման գիծը չտիրապետող մարդու համար այս հաղորդագրությունը կարող է տպավորություն ստեղծել, որ Գանձասարը կամ այնտեղ ուղևորվելու ճանապարհը կամ գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո կամ վտանգավոր է, դրա համար էլ այնտեղ գնում են խաղաղապահների ուղեկցմամբ։
Չնայած Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Ամարաս ճանապարհի որոշ հատվածներ անցնում է ադրբեջանական դիրքերի հարևանությամբ (ոչ այնքան մոտ), սակայն վերջին շրջանում այդ հատվածում արձանագրվող միջադեպերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։
Ի դեպ, Ամարաս հասնելու համար կա այլ՝ առավել անվտանգ ճանապարհով։ Այնտեղ կարելի է հասնել Ստեփանակերտ-Ննգի-Ճարտար ուղղությամբ։
Մի խոսքով, Արցախի համապատասխան կառույցներն այս մասով պետք է աշխատեն ռուս խաղաղապահների հետ, բացատրեն, որ իրենց հաղորդագրությունները որոշակի շփոթմունքի առիթ են տալիս, ինչն իր հերթին կարող է վախ, մտահոգություններ առաջացնել Արցախ եկող զբոսաշրջիկների համար»։