«Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում»
Advertisement 1000 x 90

«Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում»

Ինչու՞ է Հայաստանում  պատվաստումը անվճար օտարերկրացու համար։ Այս հարցը բարձրացրել է ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Նազարյանը:

«Էսպես տուրիզմ չեն զարգացնում։ Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում, շուրջը աղտոտում են ու ԱՆՎՃԱՐ պատվաստվելուց հետո հեռանում։ Սա պետությու՞ն է, թե՞ բարեգործական կազմակերպություն։

Այլ պետություն կանի՞ այսպես։  Ինչու՞ է պատվաստումը անվճար օտարերկրացու համար։ Կասեք՝ պատվաստանյութի ժամկետը քիչ է։ Հետո ի՞նչ։ Օտարերկրացիներին պատվաստեք վճարովի, պարտադիր Հայաստանում մի քանի օր մնալուց հետո։ Էդ ինչու՞ ֆայմել եք օտարերկրացիների պատվաստումները կենտրոնացնել Հյուսիսայինում և բոլոր մոլերի մոտ՝ մեգա, Երևան, ռոսիա…, բայց չեք ֆայմել ստիպել նրանց օգտվել հայաստանյան հյուրանոցներից, գումար ծախսել Հայաստանում։

Երկու օրում Հայաստան մտավ, պատվաստվեց և դուրս եկավ 10000֊ից ավելի պարսիկ։ Ուղեղ ունե՞ք»,- գրել է նա:

 



Նման նյութեր