«Առաջին 2 նկարներում անիծող կինն է, հունիսի 27-ին է նկարվել: Երկրորդ նկարում՝ նրա անեծքները նկարող ու տարածող աղջիկն է: Երեկ է տեղադրել այս նկարը». Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Առաջին 2 նկարներում անիծող կինն է, հունիսի 27-ին է նկարվել: Երկրորդ նկարում՝ նրա անեծքները նկարող ու տարածող աղջիկն է: Երեկ է տեղադրել այս նկարը». Արամ Գևորգյան

Կհիշեք Եռաբլուրում Քոչարյանին անիծող կնոջ տեսանյութը: Երբ դա տարածվեց, ես ընդամենը գրեցի՝ նայեք, թե ով է դա նկարել ու տարածել, և ամեն ինչ պարզ կլինի:

Առաջին 2 նկարներում անիծող կինն է, հունիսի 27-ին է նկարվել: Երկրորդ նկարում՝ նրա անեծքները նկարող ու տարածող աղջիկն է: Երեկ է տեղադրել այս նկարը:

Ցավը գիտե՞ք որն ա, որ այս երկուսն էլ ներկայանում էին որպես օբյեկտիվ սգավորներ: Առաջին կինն ասում էր, որ ինքը բոլորին ա մեղադրել իր որդու մահվան մեջ ու մոտեցել ա Քոչարյանին այդ նույնն ասելու, Քոչարյանն էլ ասել ա՝ շտապում եմ, ու ինքը դրանից ա վրդովվել ու անիծել:

Նույնը ասում էր նաև երկրորդը, իր եղբոր մահվան մեջ մեղադրում էր բոլորին, բայց հատկապես նախկիններին: Ձևի համար էլ մեկ-մեկ նիկոլին էր քննադատում, բայց արդյունքում՝ առաջինը հագավ նիկոլի մայեկն ու նկարվեց ալենի հետ, երկրորդը՝ չհագավ նիկոլի մայկեն, որովհետև աշխատում էր նիկոլի մոտ և նկարվեց նիկոլի աղջկա հետ…

Չնայած այս արարքը ունի հստակ ու պարզ բնութագրում, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատականներ հնչեցնելու: Դուք եք հարազատ կորցրել, ես ո՞վ եմ, որ ձեզ ասեմ ինչը ոնց անեք։ Աստված ձեզ ու ձեր խղճին դատավոր: Եթե, իհարկե, հավատում եք Աստծուն…

Արամ Գևորգյանի էջից: