«IVI»-ն արդեն անվճար է Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար
Advertisement 1000 x 90

«IVI»-ն արդեն անվճար է Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է հիանալի հնարավորություն իր «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներին. այժմ «IVI» առցանց կինոթատրոնի ծառայությունները հասանելի են առանց ծառայության վճարի: Ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *484*30# հրահանգը:

«IVI»-ի միջոցով հասանելի են «Disney», «Marvel», «Warner», «Paramount» և շատ այլ արտադրողների կատալոգներ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև «IVI»-ի սեփական արտադրության պրեմիերաները: Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներն ունեն այդ ամենը 4K, Full HD և HD որակով ներբեռնելու հնարավորություն առանց ինտերնետ հասանելիության համար հավելյալ վճարի, ինչպես նաև 5 տարբեր սարքերով բազմազան բովանդակություն դիտելու, մանկական կոնտենտի կարգավորման, ինչպես նաև օրիգինալ լեզվով և ենթագրերով (սուբտիտրերով) դիտելու հնարավորություն:

«Սա Վիվա-ՄՏՍ-ի կողմից էքսկլյուզիվ առաջարկ է բոլոր կինոսերներին: «IVI» առցանց կինոթատրոնում կարելի է դիտել բազմաժանր ռեյտինգային, ցանկացած ոճի և ճաշակի, դասական և ամենաթարմ ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր և հեռուստահաղորդումներ: Այսուհետ մեր «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդներն այդ ամենից կարող են օգտվել անվճար», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

armlur.am