«Ալֆան» բերման է ենթարկում ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին. Վ. Սաղաթելյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ալֆան» բերման է ենթարկում ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին. Վ. Սաղաթելյան

ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ով անցավ ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրներին, մի քանի լուրջ վիրահատությունների՝ թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։

Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։ Այսօր «Ալֆան» նրան բերման է ենթարկում՝ առանց որևէ պատճառի կամ բացատրության՝ փաստացի կատարելով քաղաքական պատվեր։ Լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեգաներս։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: