«Միայն այսօր ամենայն հավանականությամբ ունենք 2 նոր գերի Սյունիքի Սև լճի մոտ, այն Սև լճի, որը մայիսի 12֊ից օկուպացված է թշնամու կողմից». Ալվինա Աղաբաբյան
Advertisement 1000 x 90

«Միայն այսօր ամենայն հավանականությամբ ունենք 2 նոր գերի Սյունիքի Սև լճի մոտ, այն Սև լճի, որը մայիսի 12֊ից օկուպացված է թշնամու կողմից». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանի էջից.

«2 ամսից ավել է` ադրբեջանական օկուպացիոն զորքերը ներխուժել են ՀՀ, սպանում են մեր զինծառայողներին, նոր գերիներ վերցնում, ահաբեկում են գյուղացիներին, խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքները, զբաղվում անասնագողությամբ։

Միայն այսօր ունենք 1 զոհ Երասխի հատվածում և ամենայն հավանականությամբ 2 նոր գերի Սյունիքի Սև լճի մոտ, այն Սև լճի, որը մայիսի 12֊ից օկուպացված է թշնամու կողմից, այն թշնամու, որի դիմաց կանգնած հայ զինծառայողին իր ծառայողական պարտականություններն իրականացնելու ուղարկում են ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ, երևի որ 100%֊ով կատարի վերևից եկած “չկրակելու” հրամանն ու գերեվարվելիս էլ չդիմադրի։

Ի՞նչ է անում ՀՀ֊ն ի պատասխան։ ՀՀ մինչև ատամները զինված ուժայինները պաշարում են… Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը…

Պարզագույն եզրահանգում` ՀՀ֊ն շարունակում է ղեկավարվել թուրք֊ադրբեջանական շահերով»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/4436269679736606