«Ալիևը հայտարարում է, որ ըստ կապիտուլյացիոն ակտի` իրենք արդեն վերադարձել են Արցախ, այժմ էլ պիտի վերադառնան մնացյալ հայրենիքը` Սյունիք, Սևան, Երևան». Վահե Եփրիկյան
Advertisement 1000 x 90

«Ալիևը հայտարարում է, որ ըստ կապիտուլյացիոն ակտի` իրենք արդեն վերադարձել են Արցախ, այժմ էլ պիտի վերադառնան մնացյալ հայրենիքը` Սյունիք, Սևան, Երևան». Վահե Եփրիկյան

Վահե Եփրիկյանի էջից.

«Ալիևը հայտարարում է, որ ըստ կապիտուլյացիոն ակտի` իրենք արդեն վերադարձել են Արցախ, այժմ էլ պիտի վերադառնան մնացյալ հայրենիքը` Սյունիք, Սևան, Երևան, Նախիջևանի կողմից գործողություններ է իրականացվում, ունենք զոհ, իսկ մեր իշխանությունը, որ պիտի հակադարձեր Ալիևին, հասցներ պատասխան թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարված, հեռացներ թշնամուն մեր տարածքից, հանցավոր կոչեր ալիևյան հակահայ հռետորաբանությունը, միայն ու միայն շարունակում է նոր թափ ստացած քաղաքական հետապնդումների ալիքը ու ոչինչ ավելի։

Հասկացե՛ք, «բանծիկով չագուչը» չի՛ իջնելու թշնամու գլխին, եթե թավիշը փափուկ ուժի կիրառմամբ պետականության հիմքերի քայքայումն էր, ապա մուրճը կոչված է բիրտ ու բացահայտ կերպով դրա վերացմանը։

Ալիևյան ու նիկոլյան օկուպացիոն ռեժիմները վերացնում են մեզ` առաջինն Արցախում, երկրորդը` Հայաստանում, և այո՛, գուցե «ապագա կա ապագա», բայց այս տրամաբանությամբ հաստատապես առանց հայի ու հայկականության»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1413085002424477&id=100011689718076

 



Նման նյութեր