
Երեւանի շենքերից մեկի բակում հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխայի վիճակը գնահատվում է բավարար, եւ բժիշկները հույս ունեն, որ նա կապրի: Այս մասին տեղեկացանք ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրից, որտեղ երեխան տեղափոխվել է նախօրեին:
Բժիշկների խոսքով, լիովին գնահատել երեխայի առողջական վիճակը հնարավոր կլինի մոտ մեկ շաբաթից:
Այս պահի դրությամբ, երեխան շնչառական անբավարարություն ունի եւ ինֆեկցված է: Երեկվա համեմատ այսօր նրա վիճակը, մասնագետների գնահատմամբ, մի քիչ լավացել է: