Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի համեմատ 2016 թվականին նկատելի աճել են ալկոհոլից թունավորման դեպքերը…
Անցյալ տարի գրանցվել է 370 դեպք, իսկ սույն թվականին արդեն իսկ 360-ից ավելի դեպք կա արձանագրված… «Արմենպրեսե-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ ԱՆ գլխավորթունաբան ՄիքայելԳաբրիելյանը…
«Վերջին տարիների փորձն ամփոփելիս այս տարի ալկոհոլային թունավորումների մեծ աճ է զգացվում… Տարեցտարի ավելանում է թունավորվողների թիվը… Պետք է նշեմ, որ առաջ թունավորման դեպքերը գրանցվում էին միջին տարիքի անձանց մոտ, այժմ, ցավոք, այդ թիվը բավականին երիտասարդացել է… Սկսած 15-16 տարեկանից շատ են աճել թունավորման դեպքերը, ինչպես նաև կանանց շրջանում են շատացել նմանատիպ դեպքերըե,-ասաց Գաբրիելյանը…
Նրա խոսքով՝ ալկոհոլի թունավորման դեպքերը ամենևին կապ չունեն խմիչքի որակի հետ… ՀՀ գլխավոր թունաբանը վստահեցնում է, որ դա միայն կապված է քանակի չարաշահման հետ… «Մեծ մասամբ թունավորման դեպքերը լինում են շատ ալկոհոլ օգտագործելու պատճառով… Ես խորհուրդ եմ տալիս երբեք չխառնել խմիչքները… Եթե սկսել եք մի ոգելից խմիչքով, ապա պետք է շարունակել նույնը խմել… Իհարկե, պետք չէ նաև ալկոհոլ օգտագործել «դատարկ ստամոքսինե,- շեշտեց Միքայել Գաբրիելյանը…
Թունաբանը նաև շատ կարևորեց և հորդորեց, որպեսզի հատկապես Նոր տարվա տոներին ըն դառաջ, երբ գազօջախները առավել շատ են օգտագործվում, միշտ ստուգել դրանք… «Գազօջախները և գազի այլ սարքեր միշտ ստուգել է պետք և լինել չափազանց զգոն… Վերջին մի քանի ամսում գազային թունավորման շատ դեպքեր են եղել… 2015 թվականին գրանցվել է 38 դեպք շմոլ գազից, իսկ 2016 թվականին՝ 82 դեպք… Գնալով այդ դեպքերը, ցավոք, շատանում են… Գուցե դա կապված է եղանակային ցուրտ պայմաններից, բայց ամեն դեպքում պետք է շատ զգոն լինելե,- նշեց ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը…