«Այս թրքահաճո իշխանությունը պատրաստվում է «խաղաղության» պայմանագիր կնքել ադրբեջանի հետ, որով կտրվի Մեղրիի միջանցքը, Սյունիքից գյուղեր, ինչպես նաև Երասխի հատվածում, Արարատից մի քանի գյուղեր»
Advertisement 1000 x 90

«Այս թրքահաճո իշխանությունը պատրաստվում է «խաղաղության» պայմանագիր կնքել ադրբեջանի հետ, որով կտրվի Մեղրիի միջանցքը, Սյունիքից գյուղեր, ինչպես նաև Երասխի հատվածում, Արարատից մի քանի գյուղեր»

Գևորգ Գևորգյանի էջից.

«Երասխի սահմանին, ագրեսոր ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցներից զոհ ունենք։ Սյունիքի մարզում էլ, Սև լճի հարակից տարածքից երկու զինվորականներ են անհետացել, և նիկոլի պն-ն մինչ այս պահը չի պարզել, թե այդ զինվորականները գերեվարվա՞ծ են, առևանգվա՞ծ, թե դիվերսիոն հարձակման ենթարկված, ու ընդհանրապես որտեղ են…

Այս թրքահաճո իշխանությունը պատրաստվում է «խաղաղության» պայմանագիր կնքել ադրբեջանի հետ, որով կտրվի Մեղրիի միջանցքը, Սյունիքից գյուղեր, ինչպես նաև Երասխի հատվածում, Արարատից մի քանի գյուղեր։ Սա լինելու է փաստացի կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը, որով կհանձնվի նաև Հայաստանի մի հատվածը, ըստ էության մեր ինքնիշխանությունը։ Ապագա կա, բայց միայն ադրբեջանի և թուրքիայի համար։ Եվ ահա այս ապագան ընտրեցին նիկոլ ընտրողները։ Իսկ մենք էլ ասում ենք. թուրքին Հայաստանում ապագա չկա։

Դիմադրելու ենք մինչև վերջ»։



Նման նյութեր