Ճանաչված պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Մատվիենկոն թողարկել է ամանորյա հոլովակ, որը կոչված է հիշեցնելու այն մասին, թե որքան կարևոր է, որ մարդիկ մի կող դնեն բոլոր գաջեթները և ուշադրություն, սեր ու հոգատարություն նվիրեն իրենց մերձավորներին: Տեսանյութի գործարկումը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին համառուս աստանյան «Ապրել» նախագծի շրջանակներում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Տեսանյութը պատմում է մի աղջկա մասին, որի գլխավոր ամանորյա երազանքն իր մայրիկի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելն է, որի հետ իսկական և կենդանի շփման պակասը նա շատ ծանր է տանում: Ըստ հոլովակի սյուժեի, մայրիկը շարունակ նրա կողքին է, բայց ամբողջ ժամանակ զբաղված է հեռախոսով: Նույնիսկ մանկական ցերեկույթին ծնողները երեխայի ոտանավորը «լսում են» սմարթֆոնի խցիկի օբյեկտիվի միջոցով: