Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ պայքարել է երեկ, կպայքարի վաղը եւ կկանգնի թատրոնների կողքին, անկախ ամեն ինչից։
«Մտնենք անկեղծության դաշտ, քանզի թատրոնների թեմայով արտահայտվելու կոչեր եմ կարդում: Նաեւ քննադատություն, որ շատերը լռում են:
Կոչեր այն մարդկանցից, ովքեր լուռ համաձայնությամբ ողջունեցին արդեն Արցախի, վաղը մեր պետականության կորուստը…
Լուռ համաձայնությամբ մարսեցրին ոչնչացված տղաների մի սերունդ:
Բա երբ մարդիկ պայքարում էին, չգիտեի՞ն՝ ինչ է լինելու։ Քանի՞սը ձեզնից սատարեց։ Փողո՞ց.. չէէէ…
Քանի՞ արվեստագետ լայքեց որեւէ հակաիշխանական գրառում։ Շատ քիչ: Իսկ քանի՞սն են ձեզանից հրճվել սմայլիկներով, երբ իմ նմաններին «թաղում» էին ֆեյքերը։
Այո… Շատ վատ բան ա թատրոններ փակելը: Բայց էս պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ ես «աթոռակռիվ էի անում», իսկ դուք վեհ էիք:
Ես պայքարել եմ երեկ, կպայքարեմ եւ վաղը ու կկանգնեմ թատրոնների կողքին, անկախ ամեն ինչից` արվեստը միակ ուժն է ինչը կարող է դիմակայել ազգի դեգրադացմանը:
Իմ կյանքում բան չի փոխվել: Ես երկրի ներսում ունեմ մեկ թշնամի ու ընդամենը մի Հայրենիք»,- գրել է նա։