Նարինե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից.
«Նախանձ եք էլի, չուզող եք:
Այ մարդ ինչ կլինի օրինակ, որ պատգամավորները 200.000 ավել գումար ստանան, մարդ են էլի, հազար հոգս ունեն, երեխեք, ընտանիք: 800.000 դրամ + պարգևավճարը ինչա է, մարդիկ ոնց ապրեն էդ փողով:
Երկրում էլ ամեն ինչ լավա, սոված ու անտուն երեխեք ու ծերեր չկան, ամեն ինչ լուծվածա, դե թողեք էս քրտնաջան, օր ու գիշեր աշխատող մարդիկ լավ ապրեն էլի:
Ես պատրաստ եմ հաշմանդամություն ունեցող տղայիս ամսեկան 26.500 դրամ թոշակն էլ փոխանցել որևէ կարիքավոր բազմազավակ պատգամավորի, լրիվ լուրջ եմ ասում: Սիրով, առանց որևէ վերապահման:
Ես սիրում եմ երկիրս, մարդկանց ու ուզում եմ նրանք լավ ապրեն, այնպես որ կտամ տղայիս թոշակը, թող մի քանի կգ միս, մի քանի պաղպաղակ ավել ուտեն, խնդիր չէ:
Ամեն ինչ արդար է»: