«250 հազար՝ ընդամենը 2 կնոպկա սեղմելու համար». Արմեն Դուլյան
Advertisement 1000 x 90

«250 հազար՝ ընդամենը 2 կնոպկա սեղմելու համար». Արմեն Դուլյան

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից.

«250 հազար՝ ընդամենը 2 կնոպկա սեղմելու համար…

Պատգամավորական ծախսերը 5 անգամ ավելացնելու առաջարկը քննարկելու ժամանակ էսպիսի հիմնավորում հնչեց՝ հիմա 130-ից մի քիչ ավելի պատգամավոր կա, նոր խորհրդարանում կլինի 100-ից մի քիչ ավելի… Այսինքն մոտ մեկ երրորդով կրճատվելու է պատգամավորների թիվը եւ այդ խեղճ 100-ը 130-ի գործ պիտի անի՝ բա փողը չավելա՞նա…

Ճիշտն ասած, չեմ հասկանում ոնց պիտի գործն ավելանա։ Ընդհակառակը՝ առաջ մի պատգամավորը շատ ծանր աշխատանք էր կատարում՝ 3 բացակա գործընկերոջ կոճակներն էր սեղմում, հիմա ընդամենը 2 կնոպկա պիտի սեղմի… Կրճատեք փողերը…»:



Նման նյութեր