«Արցախի հարց, սահմանների անվտանգություն, զինվոր էր մահացել, մարդիկ են կորում, բայց հեռացող պատգամավորների 50.000 ամսածախսերը դարձնում է 250.000». Տաթևիկ Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Արցախի հարց, սահմանների անվտանգություն, զինվոր էր մահացել, մարդիկ են կորում, բայց հեռացող պատգամավորների 50.000 ամսածախսերը դարձնում է 250.000». Տաթևիկ Հովհաննիսյան

Տաթևիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Արցախի հարց, սահմանների անվտանգություն, 1000ից ավել մտել դուրս չեն գալիս մեր տարածքից, զինվոր էր մահացել, մարդիկ են կորում, տնտեսությունը Քերոբյանի իրականությունը չի… բայց հեռացող պառլամենտը պատգամավորների 50,000 ամսածախսերը դարձնում է 250,000։

Սովորաբար փոփոխություններ արվում են, երբ կա դրա խիստ անհրաժեշտության կարիքը կամ պարզապես կարիքը։ Հիմա ուզում եմ հասկանալ. էդ ի՞նչ խիստ կամ ուղղակի անհրաժեշտ կարիք կար

Nikolay Baghdasaryan / Նիկոլայ Բաղդասարյան Վիկտոր Ենգիբարյան ավելացնելու պատգամավորների ծախսերը, երբ այս պահին մեր երկիրը ամենատկար վիճակում է գտնվում ամեն առումով։ Թե՞ էդ գումարը պետք է բենզին լցնեք, գնաք սահմանային բնակիչներին տեսնելու ու ասեք որ սիրում եք նրանց։ Ուզում էիք գնալ, բայց գումարը չէր հերիքում, հա՞։

Քաղաքացին պետության բյուջեից ավել գումար կորզելու քայլեր չի անում առհասարակ ու հատկապես երբ պետությունը գտնվում է աղետի առաջ։

Լավ բա չե՞ք ամաչում, ո՞նց եք բարոյապես էդ քայլին դուք գնում, ո՞նց»։



Նման նյութեր