Արտուր Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից.
«Նոր իմացա, որ փակում են թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը։
Ենթադրում եմ, թե որքան մեծ ջանքեր են գործադրվել 2004թ․֊ին այն բացելու համար։
Ստացվում է, որ գորիսեցիներս արժանի չեղանք կամ ի զորու չեղանք նման կրթական հաստատություն պահելու համար։
Եվ այստեղ ես հիշում եմ Բիսմարկի հայտնի խոսքերը․
Եթե տնտեսեք դպրոցների վրա, բանտեր կկառուցեք: Եթե տնտեսեք ազգային բանակի վրա, գերեզմաններ կփորեք:
Սա Գորիսի ինտելեկտուալ խավի նահանջն է ու առկա մղձավանջի ցուցիչը»։