Հունաստանը լազերային զենք է ստեղծել, որը 2-3 վայրկյանը մեկ անօդաչուներ է խոցում. factor.am
Advertisement 1000 x 90

Հունաստանը լազերային զենք է ստեղծել, որը 2-3 վայրկյանը մեկ անօդաչուներ է խոցում. factor.am

Հունաստանում առաջին ռոբոտի գյուտարար Կոնստանտինոս Սուկոսը նոր դարաշրջանի լազերային զենք է ստեղծել, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի դեմ, գրում է The Greek City Times-ը:

Աթենքում DEFEA 2021 պաշտպանական ցուցահանդեսում առանձնացված նորագույն զենքերից մեկը բարձր էներգիայով լազերային զենքն է, որը խոստանում է լույսի արագությամբ էներգիա փոխանցել: Զենքի հեղափոխական առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա վրա չի ազդում գրավիտացիան: Այն նաև հնարավորություն ունի հայտնաբերել պասիվ թիրախներ, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքեր, նավեր, հրթիռներ և ուղղաթիռներ:

«Այն լազերային ռոբոտային զենքի համակարգ է, որը 5-20 կիլոմետր հեռավորության վրա ֆոտոններ է արձակում»,– բացատրել է Սոուկոսը: «Այն ունի հավասարեցման ավտոմատ համակարգ, նաև` յուրաքանչյուր երկու-երեք վայրկյանում թիրախին հարվածելու հնարավորություն։ Այն կառուցվել է անօդաչու թռչող սարքեր խոցելու համար։ Այսօր պատերազմում հաղթում կամ պարտվում ես ԱԹՍ-ներով։ Այնպես որ ապագան լազերային զենքերն են»,- ասել է նա։

factor.am