«Ե՞րբ ենք վռնդելու այս ապիկար, դավաճան, տգետ և հակահայկական իշխանությանն իր բոլոր սպասարկողներով». Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Ե՞րբ ենք վռնդելու այս ապիկար, դավաճան, տգետ և հակահայկական իշխանությանն իր բոլոր սպասարկողներով». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ե՞րբ ենք վռնդելու այս ապիկար, դավաճան, տգետ և հակահայկական իշխանությանն իր բոլոր սպասարկողներով…

Երբ Գեղարքունիքի մարզը կամ մարզից որոշակի հատված հանձնե՞ն: Ի դեպ Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական կայքում Գեղարքունիքի մարզը հիշատակվում է, որպես, Բասարգեչար:

Երբ Զանգեզուրը կամ Սյունիքի մարզի որոշակի հատվածներ հանձնե՞ն: Ի դեպ Ալիևը պարզ ի լուր աշխարհի հայտարարում է, որ դա իրենց պատմական տարածքներն են և իրենք վերադառնում են:

Չնայած Արցախը հանձնեցին, բայց տոտալ մեծամասնությունը լռեց, այդպես դառնալով հանցակից հազարավոր տղերքի սպանվելու համար: Տղերքն իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, բայց տղերքին սպանեցին սեփական Հայրենիքում` հայի օգնությամբ, բայց ադրբեջանցու ձեռքով…

Պարզապես մենք մեր ժողովրդի մասին մեծ կարծիք ունեինք… Հայրենիքը վերածվեց կրկեսի, իսկ ծաղրածուներն այն մաս-մաս արեցին, վաճառեցին, հանձնեցին ու շարունակում են սպանել…»:



Նման նյութեր