«Անկախ ամեն ինչից թե մարդ ինչ քաղաքական հայացքների տեր է, ոչ ոք իրավունք չունի նման կերպ վարվել զոհվածի հոր հետ». Ալվինա Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Անկախ ամեն ինչից թե մարդ ինչ քաղաքական հայացքների տեր է, ոչ ոք իրավունք չունի նման կերպ վարվել զոհվածի հոր հետ». Ալվինա Հարությունյան

Ալվինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«Ինչ պիտի տա պետությունը զոհված զինծառայողի ընտանիքին, բացի զորակցությունից ու կողքին լինելուց (իրականում շատ ավելի շատ բան պիտի տա, եվ պետությունը եվ հասարակայնությունը)։

Այսօր` պետությունը կոշտ ձևով բերման է ենթարկել 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հորը Գեղամ Նազարյանին։

Անկախ ամեն ինչից թե մարդ ինչ քաղաքական հայացքների տեր է, ոչ ոք իրավունք չունի նման կերպ վարվել զոհվածի հոր հետ, որովհետև բարոյական իրավունք չունի, Աբգարը իր հոր համար իրավունք ու կյանք վաստակել է։

Մարդ եղեք էլի, մարդ, պետականության համար ընկածներին հարգեք։

Հ.Գ Լուսանկարում զոհված Աբգար Նազարյանն է, ճանաչեք արժանի տղերքին»։



Նման նյութեր