«Փաստորեն թքած ունեն մարդկային վերաբերմունքի և բոթը պատշաճ ձևով հարազատներին հայտնելու ձևաչափի վրա». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Փաստորեն թքած ունեն մարդկային վերաբերմունքի և բոթը պատշաճ ձևով հարազատներին հայտնելու ձևաչափի վրա». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Երասխում զոհված պայմանագրային Սամվել Ալավերդյանի մասին նյութ եմ կարդում, որտեղ ներկայացվում է, որ դեռահաս որդին հրաժարվում է ընդունել հոր մահը։ Այնուհետև կարդում եմ, որ որդին առաջինն է համացանցում կարդացել ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը հոր մահվան և ցավակցության մասին։

Անկեղծ ասած, ես մինչև հիմա գիտեի, թե նման դեպքերում , մինչև պաշտոնական հաղորդագրություն հրապարակելը, համապատասխան մարմիններից գնում են տուն և բանավոր, դեմ առ դեմ հայտնում լուրի մասին։ Փաստորեն վերացրել են այս մեթոդը , փաստորեն թքած ունեն մարդկային վերաբերմունքի և բոթը պատշաճ ձևով հարազատներին հայտնելու ձևաչափի վրա։ Հարգելի պատկան մարմիններ, վերանայեք ձեր այս վարվելակերպը, եթե ակտիվ ռազմական գործողություններ լինեին, կամ , ինչպես ընդունված է ասել՝ պատերազմ, ապա հասկանալի և ընկալելի կլիներ պաշտոանական հաղորդագրություններով տեղեկացնելը՝ հաշվի առնելով մասշտաբները»։



Նման նյութեր