«Հյուսիս-հարավ ճանապարհը պետք է ավարտին հասցնել». Սուրեն Պարսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հյուսիս-հարավ ճանապարհը պետք է ավարտին հասցնել». Սուրեն Պարսյան

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հյուսիս-հարավ ճանապարհը պետք է ավարտին հասցնել

ԵՄ-ի կողմից հայտարարվեց, որ Հայաստանին տրամադրվելու է 2,6 մլրդ եվրոյի աջակցություն, որից 600 մլն եվրոն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագրի Սյունիքի հատվածի կառուցման համար։

Հետաքրքիր է, երբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաններին հարցնում էին, թե ինչու՞ այս ծրագիրը սկսեցին Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ Տրանշ 1.-ով (այստեղ համեմատաբար լավ ճանապարհ էր), նրանք պատասխանում էին, որ դրսի ուժերը շահագրգռված չեն, նույնիսկ դեմ են Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից այս ճանապարհի կառուցմանը։ Արի ու տես, նույն այդ արևմտյան ուժերն իրենք են պատրաստ ֆինանսավորել դեպի Իրան ճանապարհի կառուցումը։ Ինչևէ, սուտը և թալանը միշտ է եղել։

Ներկայումս, գիտակցված թե անգիտակցված մարդիկ ցուցադրում են Սյունիքով անցնող ճանապարհի նախագիծը և իրենց մտահոգությունը հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Հիշեցնեմ, որ Սյունիքի կենտրոնով անցնող այս ճանապարհի նախագիծը գոյություն ունի 5-6 տարի, այսինքն՝ նախորդ իշխանության օրոք է այն նախապատրաստվել՝ հաշվի առնելով ամենակարճ լինելն և ռելեֆային պայմանները։

Հարկ է մեկ անգամ ևս նշել, որ այս ճանապարհը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, այն թույլ կտա նվազեցնել տրասպորտային ծախսերը, ավելացնել բեռնափոխադրման և ուղևորափոխադրման հոսքերը, հետևաբար, ճանապարհի նախագիծը անտեղի չպետք է կապել սահմանային լարված իրավիճակի հետ։

Իմ հիմնական մտահոգությունը կայանում է նրանում, որ Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բավարար ինստիտուցիոնալ կարողություններ չկան, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության կողմից վերցված վարկային միջոցները փոշիացվել են, ունենք կառուցված անորակ և գերթանկարժեք ճանապարհներ, որի մասին մանրամասն անդրադարձել եմ 2018 թվականի փետրվարին հրապարակված վերլուծության շրջանակում»:

 



Նման նյութեր