«Հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ թշնամու վերահսկողություն թույլատրելը և այն Սյունիքի միջանցքի հետ «բարտեր» անելը պետական դավաճանություն է լինելու». Արթուր Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ թշնամու վերահսկողություն թույլատրելը և այն Սյունիքի միջանցքի հետ «բարտեր» անելը պետական դավաճանություն է լինելու». Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյանի էջից.

«Եվ այս մասին ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն արդեն նախազգուշացված է…

Այժմ դեռ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» պարտավոր են ԺԱՄԱՆԱԿԻՆ ձեռնարկել ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ միջոցառումներ` Նախիջևանի հետ ՀՀ սահմանի Երասխի հատվածում արտաքին թշնամու առաջխաղացում և հյուսիս-հարավ ճանապարհի նկատմամբ վերահսկողության հաստատում թույլ չտալու համար:

Եվ եթե վերոնշյալ նպատակով անհրաժեշտ ու համապատասխան քայլեր չկատարվեցին, եթե դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերն առաջ գալով ու թեկուզ ոչ այնքան խորը ՀՀ տարածք մտնելով, կարողացան վերահսկողություն ունենալ հյուսիս-հարավ ռազմավարական նշանակության ճանապարհի նկատմամբ, այնուհետև այդ հաղթաթուղթն օգտագործել` ետ քաշվելու դիմաց Սյունիքում միջանցք ստանալու համար, ապա անվարան կարելի է ասել, որ կար Փաշինյան- Ալիև չհրապարակված, գաղտնի հերթական պայմանավորվածությունը և այն իրագործվեց:

Դա կնշանակի, որ տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կամ այդ ժամանակ գուցե արդեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու նրա իշխանության համապատասխան պաշտոնյաների կողմից պետական դավաճանության հերթական դրսևորումը, այս անգամ` Ադրբեջանին Սյունիքով ոչ թե մեր վերահսկողության ներքո գտնվող ճանապարհ, այլ հենց միջանցք (Ադրբեջանի վերահսկողության ներքո) տալու նպատակով, «միջանցք` ճանապարհ դիմաց» սկզբունքով:

Բացառված չէ, որ հայրենին պաշտպանել չկարողանալու տպավորություն ստեղծվի հասարակության միամիտ հատվածի մոտ, հետո Նիկոլն այդ մասին խոսի կեղծ ցավով, մեղադրի ընդդիմությանը, ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին` ընդդիմությանն, օրինակ, իբր խանգարելու կամ չկատարելու համար այն, ինչ պարտավոր է հենց երկրի ղեկավարն ու իշխանությունը կատարել, ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին` մեզ չպաշտպանելու կամ ժամանակին չարձագանքելու համար, անտեսելով, որ, ասենք, ժամանակին կամ համապատասխան կերպով չի դիմվել:

Չեմ պնդում, թե իրադարձությունները կզարգանան հենց վերոնշյալ սցենարով, բայց նկատի ունենալով անցյալ աշնանն ու դրանից հետո կատարվածը,դա հնարավոր է, դա առնվազն բացառված չէ, հետևաբար անհրաժեշտ է այս մասին ժամանակին նախազգուշացնել…

Ի դեպ, «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան», նրա լրատվական ծառայությունն անցած շաբաթ և կիրակի խայտառակ գործելակերպ դրսևորելով, նախարարության պաշտոնական կայքում որևէ լրատվություն, բառ անգամ չհրապարակեցին, թե ինչ կատարվում կամ ինչ իրավիճակ է սահմանի Երասխի հատվածում, մայրաքաղաք Երևանից մոտ 60 կմ հեռու, չնայած հայությունը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում առաջին հերթին հենց այդ լրատվությանն էր սպասում: Իրենց ավելորդ նեղություն չպատճառեցին, դե ի՞նչ կարիք կար, շաբաթ-կիրակի էր, հանգստանում էին…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.hovhannisyan.3111/posts/3903450253115272

 



Նման նյութեր