Ալիևը, տարված հաղթանակի բերկրանքով, սկսել է խճճվել իր ելույթներում և հայտարարություններում. Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

Ալիևը, տարված հաղթանակի բերկրանքով, սկսել է խճճվել իր ելույթներում և հայտարարություններում. Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանի էջից. «Ալիևը, տարված հաղթանակի բերկրանքով, սկսել է խճճվել իր ելույթներում և հայտարարություններում։ Քանի որ Բաքվի բռնապետ հայտարարել էր, որ Վարդենիսը, Սևանը, Սյունիքը , Եղեգնաձորն ու Երևանը իրենց պատմական հայրենիքն է, կամ , այսպես ասած, արևմտյան ադրբեջանը, և իրենք անպայման միավորելու են այդ տարածքները, հայտնվել է մի այնպիսի իրավիճակում , որ ագրեսորի կարգավիճակ կարող է ձեռք բերել։ Դրա համար կատարում է մեկ այլ հայտարարություն, որով փորձում է դուրս գալ նախորդ հայտարարության տակից։ Ասում է, որ ինքը նկատի է ունեցել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ըստ որի , փախստականները կարող են վերադառնալ իրենց բնակավայրեր։

Հենց այստեղ Բաքվի բռնապետին կարող ենք հիշացնել Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի, Գանձակի, Սումգայիթի, վերջապես Բաքվի Հայ փախստականների և նրանց վերադարձի, անվտանգության երաշխիքի մասին՝ մատնացույց անելով հենց այն փաստաթուղթը, որը մատնացույց է անում Բաքվի բռնապետը, որպես իր հայտարարության սրբագրում։ Մենք հիմա կարող ենք հզոր դիվանագիտական հակազդեցությամբ նեղը գցել Բաքվի բռնապետին, հենց իր հայատարարություններով․․․»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1416214558758481

 



Նման նյութեր