Սենոր Հասրաթյանի էջից. «Այսօր հայ ժողովրդի մտածող ու գործող հատվածն ընկճված է ոչ այնքան պատերազմում կրած պարտության կամ հակառակորդ երկրի կողմից իրականացվող հոգեբանական տարատեսակ ճնշումների գործադրման պատճառով, որքան իր մի մասը ներկայացնող այն հատվածի հանդուրժողականության ու «նվիրվածության», որ այսքան կորուստներից ու զրկանքներից հետո շարունակում է մնալ այս բովանդակազուրկ և հակազգային իշխանության «անդավաճան» հենարանը… Ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ հատվածում ներառված են ոչ միայն օրվա հացի գերի անմեղսունակներն ու ստեղծված պահից օգտվող «ճարպիկները», այլև նրանք, ովքեր կորցնելով ամենաթանկը՝ իրենց հարազատի կյանքն ու սեփական օջախը, կուրորեն մնում են այն մոլորության կրողը, որն անհուսորեն տանում է դեպի անորոշության անդունդ…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1297776587305011&id=100012180459090