«Եթե լինի նոր պատերազմ․․․». Մհեր Մկրտչյան
Advertisement 1000 x 90

«Եթե լինի նոր պատերազմ․․․». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստան կա, որովհետեւ անհատներ են եղել։

«Եթե լինի նոր պատերազմ…

Նիկոլը նոր տեքստ ունի՞, թե՝ «ու այդ մեկ մարդը դու` ես»-ն ա կրկնվելու…

Նոր հանրային դեմքեր կա՞ն, որ կոչ կանեն պաշտպանել Հայրենիքը, թե՞ հներով կբավարարվեք…..

Սցենարը նույնն է` զոհեր կլինեն, շատ լավ էլ կտաք թուրքերին միջանցք: Գիտե՞ք, ինչի նոր սցենար չեն գրում: Նիկոլը մեր ազգի մեծամասնության մարմնավորումն ա` գիտի մեր արժեքը:

Մինչև մի օր չհայտնվի իրական հերոս: Կամ՝ հին հերոս: Նարցիսիզմով չտառապող, երկիրը սիրող:

Կասկադին կոչեր մի արեք` անիմաստ ա: 1915-ին էլ ա «Կասկադ» եղել` բան չի փոխվել: Հայաստան կա, որովհետև անհատներ են եղել: Հուսով եմ… Համոզված եմ` դեռ կան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսորը։

 



Նման նյութեր