Հայաստանում Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին և հիշեցնում, թե ինչպես պաշտպանել ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին
Ամռան սկզբից Հայաստանում Viber-ի կողմից օգտատերերի բողոքների հիման վրա արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող շուրջ 983 հաշիվ: Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար: Viber-ը նախազգուշացնում է ռիսկերի մասին և հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով:
Խաբեբաները հաճախ զանգում կամ գրում են օգտատերերին և շփման/ հաղորդակցման ընթացքում տարբեր պատրվակներով փորձում են ստանալ օգտատերերի բանկային քարտի տվյալները կամ վճարային կեղծ հղումներ են ուղարկում։
Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն
- բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը,
- CVV- ծածկագիրը,
- որևէ PIN կոդ,
- ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,
- 3D Secure համակարգի գաղտնաբառը,
- SMS գաղտնաբառը:
Բանկի աշխատակիցներից կամ ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներից կասկածելի զանգեր կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում, որտեղ նրանք փորձում են գաղտնի տեղեկատվություն ստանալ ձեզանից, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել նամակագրությունը և զանգահարել բանկի պաշտոնական կայքում կամ քարտի հետին մասում նշված համարին:
Viber-ի յուրաքանչյուր օգտատեր խաբեբայի հեռախոսահամարը կարող է նշել որպես «Սպամ»՝ կատարելով հետևյալ գործողությունները.
- բացե՛ք տվյալ օգտատիրոջ հետ երկխոսության պատուհանը,
- քանի որ ուղարկողը ձեր գրանցված համարների ցուցակում չէ, ծրագիրն անմիջապես ձեզ կառաջարկի «Ավելացնել հեռախոսահամարը», «Սա սպամ է» կամ «Արգելափակել» տարբերակները,
- Տվյալ օգտատիրոջն արգելափակելու համար կարող եք ընտրել երկու տարբերակներից որևէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել». երկու դեպքում էլ նրա հաշիվը կարգելափակվի: Որոշակի քանակությամբ հաղորդագրությունների և բողոքների առկայության դեպքում, տվյալ օգտատերը կարգելափակվի Viber-ում և այլևս հնարավորություն չի ունենա որևէ մեկին անհանգստացնել մեսենջերի միջոցով:
Կեղծ հաշիվների մասին կարող եք նաև տեղեկություններ փոխանցել Viber-ի աջակցության կենտրոն՝
- տվյալ հեռախոսահամարը, որից կապ են հաստատել Ձեզ հետ Viber-ում, պետք է նկարել սքրինշոթի միջոցով,
- անցնել help.viber.com/ru/contact կայքի հղմամբ
- բացված պատուհանում լրացնել հետադարձ կապի համար նախատեսված հայտը՝ նկարագրելով խնդիրն ու կցել սքրինշոթը։
Viber-ը ձգտում է օգտատերերին տրամադրել մատչելի և անվտանգ հաղորդակցության հնարավորություն, անկախ նրանց գտնվելու վայրից։ Viber-ի բոլոր հաղորդագրությունները ծածկագրված են «վերջից վերջ» կոդավորմամբ (End-to-end encryption): Տվյալների փոխանցման այս մեթոդը ենթադրում է, որ միայն հաղորդակցվող կողմերը կարող են տեսնել բովանդակությունը: Կոդավորման բանալիները պահվում են օգտատերերի հեռախոսներում, և ոչ ոք չի կարող հասանելիություն ստանալ: Viber-ը չի պահում բովանդակությունը նաև իր սերվերներում. բոլոր հաղորդագրությունները ջնջվում են հասցեատիրոջն առաքվելուց հետո: Rakuten Viber ընկերությունն անընդհատ կատարելագործում է օգտատերերին պաշտպանելու իր ներքին մեխանիզմներն ու գործիքները:
Rakuten Viber- ի մասին.
Viber -ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ գրելու հավելված է, որը թույլ է տալիս մարդկանց պահպանել կապը՝ անկախ նրաից, թե ով են և որտեղ են գտնվում։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց ուղարկում են անվճար տեքստային հաղորդագրություններ, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, համագործակցում իրենց նախընտրած ապրանքանիշերի և հայտնիների հետ, և թարմացված տեղեկություններ ստանում նրանց մասին:
Մենք երաշխավորում ենք մեր հավելվածի օգտատերերի հաղորդակցության ազատությունն ու անվտանգությունը:
Viber-ը Rakuten Inc.-ի մի մասն է, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Հավելվածը հանդիսանում է Barcelona ֆուտբոլային ակումբի պաշտոնական մեսենջերը և Golden State Warriors բասկետբոլային ակումբի զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների պաշտոնական ծրագիրը: