«Երասխը, Շահան Նաթալին և Հայաստանի գոյության իմաստը». Էդգար Էլբակյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երասխը, Շահան Նաթալին և Հայաստանի գոյության իմաստը». Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանի էջից.

«1930-ականներին, երբ աշխարհում տիրապետող չէին ներկայիս լիբերալ-ֆաշիստական «պոլիտկոռեկտությունը» և պատմության «խմբագրումները», հայոց գաղափարախոսներից Շահան Նաթալին ազատորեն գրում էր տողեր, որոնք այսօրվա հայացքով կարող են թվալ ռասիստական, բայց իրենց գիտական էության մեջ ճշմարիտ են։ Նա հայության 20-րդ դարասկզբի աղետի պատճառը տեսնում էր նրանում, որ մենք ճիշտ չէինք ֆիքսել մեր թշնամուն․ այն դեպքում, երբ թուրքը խփում էր ամբողջ հայ ժողովրդին, մեր կարգախոսն էր՝ «մահ սուլթանին, փաշային, կուսակալին եւ ռեժիմին»։ Ապա Նաթալին նշում է, որ միայն մեկ անգամ շտկվեց այս սխալը՝ թույլ տալով Հայաստան պետության ստեղծումը՝ «Եւ այդ եղաւ … մաքրագործումը Հայաստանի սահմաններուն մէջ, … եւ միայն անոր արդիւնքն է այսօրի հայկական մեծամասնութիւնը հողամասի մը վրայ, որ … Հայաստան է այսօր եւ Հայութիւնը` ազգութիւն»։ Խոսքը 1918-1920 թթ․-երին ՀՀ կառավարության կողմից ՀՀ ներկայիս տարածքի ապստամբ թյուրքական շրջանները ճնշելու մասին է, որի շնորհիվ Հայաստանն զգալիորեն վերահայացավ։

  • Ցավոք, 1991 թ․-ին վերանկախացած Հայաստանը նույնպես թույլ տվեց այս սխալը։ Տուրք տալով դարեր, եթե ոչ մի ամբողջ հազարամյակ հայության մեջ բույն դրած կույր արևմտամոլության թարախապալարին՝ այդպես էլ հանրային հեռուստատեսությամբ Ադրբեջանի մասին «հակառակորդ»-ի փոխարեն չհնչեց «թշնամի» բառը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքները մնացին անմշակ, իսկ ինքնին կարգավորումը՝ զուտ իրադրային և ոչ խորքային ռազմավարական մակարդակում։ Իսկ մեր թշնամիները խիստ հստակ դիրքորոշում ունեցան մեր հանդեպ․ Հայկական լեռնաշխարհում Հայաստան ու հայություն պիտի չլինեն։ Վերջնական նպատակակետի հստակությունը հեշտացնում է քայլքդ, ինչպես մութ երկնքում բևեռային աստղին հետևելը։ Եթե մեկ մի աստղի հետևես, մեկ ուրիշ աստղի, ապա առանցքիդ շուրջ անվերջ կպտտվես ու առաջ չգնալով՝ կդոփես տեղում։
  • Այսօր Հայաստանի խնդիրների լուծման առաջին քայլը հենց այս գաղափարական իմաստավորումն է, թե ինչի համար է անկախ Հայաստանը, ինչն է արժևորում նրա գոյությունը հայության և մարդկության առաջ, ովքեր են նրա թշնամիները, և ըստ այդմ՝ դեպի ուր պետք է այն քայլի։ Ըստ ինքյան հասկանալի է, որ այս հարցերի պատասխանները չեն կարող ծնվել հարևանական համատեքստից դուրս․ եթե հարևաններդ ցանկանում են ոչնչացնել քեզ, իսկ դու ցանկանում ես զուտ բարեկեցիկ և տարեկան 5-6%-անոց աճ գրանցող ՀՆԱ-յով երկիր, ապա նորանոր պարտություններն անխուսափելի են։ Չի կարող հանցագործ թաղամասում մեծացող երեխան միայն ջութակի գնալով պաշտպանել իր պատիվն ու մարմինը, նրան մի գեղեցիկ օր անպայման «կդայաղվեն» ու կծեծեն…
  • Ասվածից հետևում է, որ քանի դեռ Հայաստանն առաջին քայլով ազգային լեգենդի մակարդակում որպես Հայաստանի թշնամի չի ֆիքսել Ադրբեջան պետությունը և վերջինիս վերացումը, սեփական հովանու ներքո պատմական Առանի և Շիրվանի էթնոլեզվական բազմազանության վերականգնումը և դրանով համաշխարհային ընտանիքի հարստացումը չի սահմանել որպես նպատակ, «երասխները», «կութերը», «տեղերը», «ոսկեպարները» չեն դադարելու․ անհնար է պայքարել հետևանքի դեմ՝ առանց առերեսվելու սկզբնապատճառին։ Իսկ սկզբնապատճառն այն է, որ Ադրբեջանը հստակ նպատակ ունի վերացնել Հայաստանը և հայությունը, իսկ Հայաստանը և հայությունը դեռևս նպատակ չունեն, եթե ունեն էլ, ապա հազիվ թե այլ բառով կարելի է դա բնութագրել, քան ժողովրդական «յոլա գնալ»-ն ու «էսօրվա օրով ապրել»-ը։
  • Ու եթե գրվածը ձեզ ֆանտաստիկ ցնդաբանություն է թվում, ապա կարող եք ծանոթանալ համաշխարհային պատմության մեջ իրականություն դարձած բազում «ցնդաբանությունների»՝ սկսած Իսրայել պետության ստեղծմամբ, վերջացրած 1988 թ․-ին Արթուր Մկրտչյանի հորդորներով, որ պետք է մինչև Արաքսի ափ ազատագրել։ Այդժամ կհասկանաք, թե ինչու է Հովհաննեսի ավետարանն սկսվում «Ի սկզբանէ էր Բանն» խոսքերով, քանզի նախ ծնվում են միտքն ու գաղափարը, հետո նյութականանում դրա առարկայական ձևերը…»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=4309328755780243&set=a.159247214121772

 



Նման նյութեր