Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է իր մտքերով։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում բազմազավակ գեղեցկուհի մայրիկը նուրբ շպարով է, իսկ ալիքավոր հարդարված մազերն արձակված են։ Հրապարակմանը կից Իրինան գրել է․ «Կյանքի ընկալումը տարբեր է յուրաքանչյուրիս մոտ: Մարդկանց որոշ մտքեր կարող են խորթ թվալ, իսկ որոշներն էլ՝ շատ հոգեհարազատ։ Սակայն չպետք է մոռանալ, որ կյանքի իմաստը չի սահմանափակվում այդ արտահայտած մտքերով, կյանքը շաաատ ավելի իմաստավորված է, քան մենք երբևէ կպատկերացնենք, ուստի պետք է բացահայտենք կյանքը ամեն քայլին, ամեն վայրկյանին»։