«Ինձ կրկին մեղադրում են ադրբեջանցիների դեմ ատելության խոսքի համար». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Ինձ կրկին մեղադրում են ադրբեջանցիների դեմ ատելության խոսքի համար». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Ինձ կրկին մեղադրում են ադրբեջանցիների դեմ ատելության խոսքի համար։ Այս անգամ ռուս դրամատուրգ Վլադիմիր Մայակովկսու աշխատությունը տարածելու մեղադրանքով։ Ի դեմ, դրանում Մայակովսկին բնութագրել է ադրբեջանցիներին՝ նրանց անվանելով վախկոտ ստախոս։

Ինձ արգելափակելու՝ Facebook-ի որոշման դեմ բողոքարկումից հետո մինչև 2021թ․ օգոստոսի 4-ը հնարավորություն է տրվել ներկայացնել բավարար փաստեր, իսկ դուք գիտեք, որ ես հեշտ հանձնվող կամ նահանջող չեմ։

Ենթադրում եմ, որ ինձ լռեցնելու այս ծրագրում իրենց դերն ունեն ոչ միայն ադրբեջանցիները»։



Նման նյութեր