«Մի հարց «Храч»- ին.իսկ ու՞մ եք պատրաստվում վաճառել օպտիմալացման ենթարկվող թատրոնի շենքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ դիմելով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին:
«Վայ «Храч» ջան Երևանին այդ 5 թատրոնն էլ պետք չէ…Երկուսը կան` «կառավարություն», որտեղ քո պես քայլիստներն են և «ԱԺ»֊ն, որտեղ Նիկոլի քայլիստները մեծամասնություն են…
Այս երկու «թատրոնները» մեր մայրաքաղաքին և երկրին բավ են… Մեկ դերասանի թատրոն է այս երկիրը, որտեղ քո փեսան գլխավոր դերասանն է, իսկ քո պես քայլիսներն ապահովում են մասսովկան, իսկ ձեզ երկրպագողները, ժեխը և փթիրը` հանդիսատեսն են…
Մի հարց «Храч»- ին.իսկ ու՞մ եք պատրաստվում վաճառել օպտիմալացման ենթարկվող թատրոնի շենքը…»
Գագիկ Համբարյան