«ՍԴ-ն որոշեց խախտել օրենքն ու ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ որոշմումը հրապարակեց հուլիսի 20-ին՝ Կուրբան Բայրամի օրը». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«ՍԴ-ն որոշեց խախտել օրենքն ու ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ որոշմումը հրապարակեց հուլիսի 20-ին՝ Կուրբան Բայրամի օրը». Էդգար Ղազարյան

Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի էջից.

«Չնայած այն հանգամանքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 63-րդ 4-րդ մասով հստակ սահմանված է, որ «Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են դատարանի նիստում և կցվում գործին» Սահմանադրական դատարանը որոշել է խախտել օրենքի այդ նորմը՝ համաձայնեցնելով իրենց որոշումը մուսուլմանական օրացույցին՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը հրապարակելով 2021 թվականի հուլիսի 20-ին՝ Կուրբան Բայրամի օրը: Սահմանադրական դատարանը, իր հնարավորությունների շրջանակներում, միացավ տոնին, որի առթիվ այդ օրը հայկական Շուշի քաղաքում, շարունակելով Երևանի փողոցներում Քաղաքացու օրը հիմնադրված ավանդույթը, ադրբեջանցի զինվորները խորոված են անում: Լուսանկարում մանղալների կողքը կանգնածների շարքում նկատելի չեն որոշմանը կողմ քվեարկած ՍԴ դատավորները: Հավանաբար, ադրբեջանցի զինվորներն իրենց պատրաստած խորտիկների պատառիկներից (կրճոններից) menu.am-ի միջոցով, Երասխավանով փորձել են բաժին հասցնել Հայաստանի իրենց բարեկամներին` իբրև իրենց գործի շարունակությունն ապահովելու համար վաստակած պարգևավճար»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1135834886939980&id=100015404379664

 



Նման նյութեր