
«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները։ Այս մասին հայտնեց դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դաշինքի անդամներից որևէ մեկը ինքնաբացարկ չի հայտնել և չի նախատեսվում։
Այսպիսով՝ խորհրդարան կանցնեն «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին 7 թեկնածուները․
- Արթուր Վանեցյան
- Տարոն Մարգարյան
- Աննա Մկրտչյան
- Իշխան Զաքարյան
- Հայկ Մամիջանյան
- Թագուհի Թովմասյան
- Տիգրան Աբրահամյան