Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից.
«Մոտավորապես երկու երեք ամիս առաջ այս երիտասարդն իր ֆեյսբուքյան էջում խոստովանել էր, որ ցանկանում է քաղաքականության մասին գրելու փոխարեն էշ–էշ դուրս տալ։
Նույնիսկ քաղաքականության մասին գրելիս նա միևնույնն է էշ–էշ դուրս է տալիս։
Սա ասում է, որ ընտրություններից հետո հանգիստ ապրում էր։
Էժանագին սիթքոմների դերասանը հանգիստ ապրում է, երբ արդեն 70 օր է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում 3 ուղղություններով թշնամին ներխուժել է Հայաստանի տարածք ու դիրքավորվել այնտեղ։
Այս իբր դերասանը հանգիստ ապրում է, երբ թշնամին 20 տարվա ազատազրկման է դատապարտում հայ զինվորներին։
Սա հանգիստ ապրում է, երբ հարյուրավոր գերիների ու անհետ կորածների մասին որևէ տեղեկություն չկա։
Հանգիստ ապրում է, երբ 30 տարի անց ռազմական գործողությունները վերադարձել են Երասխ, երբ ունենք 2 նոր զոհ։
Ժամանակին սրանց բոլորի հոգևոր հայր Լևոն Տեր–Պետրոսյանն ասել էր «Սերգո ջան, մինչև Ղարաբաղը չտանք, լավ չես ապրելու»։ Հիմա էս Սերգոները հավատացել են, որ վերջապես եկել է իրենց լավ ապրելու ժամանակաշրջանը, ու ինչ–որ ռազմահայրենասեր շիզոֆրենիկներ խանգարում են իրենց հանգիստ ապրելուն։
Խնդրում եմ, եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ում դեռ չի բլոկել այս երիտասարդը, իմ կողմից մի հարց տվեք, թող պատասխանի.
– էս ամբողջը երեք անգամ կարդա, ու պատասխանի, էլի հանգիստ ես ապրու՞մ, արա»։