Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։