«Ավելի քան 30 տարի անց, երբ նույն թշնամին Երասխի մոտ կրակում է, ամբողջ Հայաստանը մեկ մարդու պես… Ֆեյսբուքում է: Հայրենիքը պաշտպանելու նոր ձև է». Ռուզան Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Ավելի քան 30 տարի անց, երբ նույն թշնամին Երասխի մոտ կրակում է, ամբողջ Հայաստանը մեկ մարդու պես… Ֆեյսբուքում է: Հայրենիքը պաշտպանելու նոր ձև է». Ռուզան Խաչատրյան

Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.

«Սխալված չեմ լինի երևի, եթե ասեմ, որ Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտությունը սկսվեց Երասխավանից՝ 1990թ. հունվարի 19-ին: Այդ մարտերում զոհվեցին Մովսես Գորգիսյանը, Երվանդը… Այդ մարտերում էր, որ Ղարաբաղ կոմիտեի կոորդինատոր Վազգեն Մանուկյանը նկատել էր Վազգեն Սարգսյանին, այն ժամանակ՝ փամփուշտներ տեղ հասցնող մի քաջ տղա: Տպավորություն ունեմ, թե ամբողջ Հայաստանն էր այդ օրը Երասխավանում՝ պաշտպանելու հայրենիքը: Նույնիսկ կյանքում ձեռքն ավտոմատ չվերցրած ամուսինս էր այնտեղ՝ չգիտեմ որտեղից ճարած ավտոմատն ուսին: Երեխեքս շատ էին փոքր՝ 3 ու 1 տարեկան, թե չէ՝ ես էլ այնտեղ կլինեի: Այսօր՝ ավելի քան 30 տարի անց, երբ նույն թշնամին Երասխի մոտ կրակում է, ամբողջ Հայաստանը մեկ մարդու պես… Ֆեյսբուքում է: Հայրենիքը պաշտպանելու նոր ձև է»:



Նման նյութեր