Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Գերմանացի Մարքսը ստեղծում է սոցիալիզմի գաղափարախոսությունը, առաջին անգամ ձևակերպում, որ փիլիսոփայությունը պետք է լինի ոչ թե կյանք մեկնաբանող, այլ կյանք փոխող գործիք:
Գերմանացիները ստեղծում են Լենինին՝ տոգորելով սոզիալիզմի գաղափարախոսությունով և ուղարկում են Ռուսաստան հեղափոխություն անելու: Նրան է միանում ամերիկացիների կողմից ստեղծված Տրոցկին:
Գերմանացի Հիտլերը պատերազմ է հայտարարում Մարքսիզմի և սոցիալիզմի դեմ՝ համարելով դա Եվրոպայի գոյության համար մեկ վտանգ: Սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը:
Գերմանացիների ստեղծած սոցիալիզմի գաղափարներով կառուցված ռուսական կայսրությունը ավիրում է Գերմանիան և այն բաժանում երկու մասի:
Ամերիկյան հոսանքների ազդեցության տակ մնացած, Վերակառուցման գաղափարներով տոգորված Գորբաչովը ավիրում է ԽՍՀՄ-ը և միցնում Գերմանիան:
Գերմանիան ուղեղով՝ գաղափարաներով, կարճ ժամանակում դառնում եվրոպական արդյունաբերական գերտերություն: Ռուսաստանը ահռելի բնական ռեսուրսներով դառնում է հետամնաց նավթ ու գազ վաճառող պետություն:
2021 թվական: Գերմանիան վերջապես ստանում է ԱՄՆ «համաձայնությունը» Ռուսաստանից Բալթիկ ծովով դեպի Գերմանիա ձգվող նոր գազատարի ավարտման և շահագործման համար: Եվրոպան վախենում է, որ ռուսները այս խողովակաշարը կդարձնեն քաղաքական գործիք: Գերմանիայի պետքն էլ չի, ասում է չվախեք՝ «լոխ լավ ա լինելու»:
Գերմանական զենք՝ գաղափարներ: Ռուսական զենք՝ նավթ ու գազ: Պատմությունն ասում է առաջինն ավելի հզոր էր: Հայաստան նավթ ու գազ չկա, բայց չիրագործված և երկունքի մեջ գաղափարաներ լիքը: Կգա ժամանակ հարևանները կզղջան, որ հայերի հետ գլուխ են դրել: Աստվածները վկա: Մի քիչ էլ վկայություն հրեաներից»: