Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից.
«Նախընտրական շրջանում իշխանության պրոպագանդան փորձում էր կարծիք ձեւավորել, որ Գեղարքունիքի եւ Սյունիքի հատվածում մի քանի կիլոմետր առաջ եկած 1000 ից ավել ադրբեջանական զորքը, գործող իշխանությունների վերընտրվելու դեպքում հետ է կքաշվելու։
Սակայն եղավ ճիշտ հակառակը, ոչ միայն հետ չեն քաշվում, այլեւ ընտրություններից օրեր անց սկսում են մեծ ծավալով ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Այդ ֆոնի վրա էլ «կիրթ» եւ «կառուցողական» Ալիեւը հայտարարում է , որ իրենց ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից չեն հեռանա, քանի որ դա իրենց պապերի հողն է ։
Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը կարեւորել էր փոխզիջումների ճանապարհով հասնել տարածաշրջանային կարեւոր հարցերի լուծմանը։
Սակայն հարց է առաջանում.
Ո՞րն է լինելու ադրբեջանական կողմի զիջումը։
Այս պահին տեսանելի զիջում, որ կարող է լինել Ադրբեջանի կողմից, դա ՀՀ սուվերեն տարածքից իր զորքերի հետ քաշելն է , ինչը բնականաբար շատ թանկ գին է ունենալու Հայաստանի համար։
Ստացվում է , որ Ալիեւը մեզ լավագույն դեպքում պետք է զիջի այն, ինչը մեր ռազմաքաղաքական ղեկավարության անգործության ու փնթի վերաբերմունքի հետեւանքով ձեռք է բերել»։