Տիգրան Վարդանյանը հուլիսի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ թշնամու ԱԹՍ է խոցվել: Մի կողմից ուրախանում եմ, որ բանակը կատարում է իր պարտականությունը, մյուս կողմից մտածում եմ երկու բանի մասին: Արդյո՞ք տվյալ գործողության հետ կապված թուրքերի խամաճիկ դարձած իշխանիկների կողմից չեն պատժվի մեր զինծառայողները և արդյո՞ք սա կանխամտածված չէ: Նկատի ունեմ, որ ես չեմ զարմանա, եթե հերթական անգամ պարզվի, որ կապիտուլյանտն իր կառուցողական ընկերոջ հետ ուղիղ կապի միջոցով պայմանավորված լինի` մենք ԱԹՍ-ին, իսկ դուք հարձակվեք:
Դավադրության հոտ եմ առնում այս ամենից: Աստված պահապան Հայ զինվորին»: