Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Աշխարհն ու տարածարջանը խիստ խառն են, նոր վերադասավորումների ու վերաձևակերպումների շրջանում ենք ապրում։
Հիմա էլ իրանական՝ հատկապես, Իսլամական Հեղափոխության պահապաններին մոտ կանգնած թելեգրամյան ալիքները տեղեկատվություն են տարածում, որ «Եմենից լավ լուրեր են գալիս»։ Նշվում է, որ եթե դրանք հաստատվեն, ապա ճակատագրական նշանակություն կարող են ունենալ Եմենյան հակամարտության վրա։
Բոլոր տեղերում է իրավիճակը խրթին, մութ ու սահմանային։
Դե իսկ մեր մոտ… եսիմ, մեր մոտ ամեն ինչ անտրամաբանական է, մենք շարժվում ենք դինամիկայի օրենքներին հակառակ։ Մենք օձի նման մեր պոչն ենք ուտում»։