Մեր երկիր աղետ բերած ուժի՝ ՔՊ ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք. Գեղամ Նազարյան
Advertisement 1000 x 90

Մեր երկիր աղետ բերած ուժի՝ ՔՊ ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք. Գեղամ Նազարյան

Մեր երկիր պատերազմ եւ պարտություն, արյուն եւ աղետ բերած ուժի՝ ՔՊ ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը ընդամենը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք։ Կանգնում են զոհված հազարավոր տղերքի արյան վրա ու պարում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը` անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շքեղ հարսանիքին:

«Հիմա կասեք՝ բա չամուսնանա՞ն։ Իհարկե, պետք է ամուսնանան, պետք է երեխաներ ունենան։ Բայց ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք։

Ի դեպ, շիշ բռնողը մենակ չի, մենակ չի, մենակ չի։ Պարզապես նա քաղաքական ուժի, երկիրը ավերի մատնած, մեր երկիր դժբախտություն բերած ուժի ներկայացուցիչ է, այդ իսկ պատճառով հարկ համարեցի անդրադառնալ։ Ու կրկնում եմ, նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Տաշի տուշիով հարսանիք, ծնունդ, կնունք անողները տասնյակ հազարավորներ են։ Նրանց համր Շուշին ոչինչ է, մեր հազարավոր հերոս տղերքը ոչինչ են։ Անկեղծ ասեմ՝ իրենք էլ ինձ համար են ոչինչ»,-գրել է Նազարյանը։



Նման նյութեր