«Պերֆեկտ tv-ին «Թուրքիան ճար չունի ու վերադարձնելու է Բայազետը» վերնագրերով անորակ բովանդակությամբ միջինը Յութուբից ստանում է 5-7 հազար դոլար». Արշալույս Մղդեսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պերֆեկտ tv-ին «Թուրքիան ճար չունի ու վերադարձնելու է Բայազետը» վերնագրերով անորակ բովանդակությամբ միջինը Յութուբից ստանում է 5-7 հազար դոլար». Արշալույս Մղդեսյան

Արշալույս Մղդեսյանի էջից. «Հայտնի Պերֆեկտ tv-ին է: Ասի, մի հատ Youtube-ի ալիքների մոնետիզացիան հաշվող socialblade.com-ով ստուգեմ, հասկանանք՝ ինչի հետ գործ ունենք:

Ուրեմն, այս ալիքն ունի 387 հազար բաժանորդ (подписчик), վերջին 30 օրվա ընթացքում 8,8 մլն դիտում և ուշադրություն՝ ամսական կտրվածքով մոնետիզացիան 2,2-ից 35,5 հազար դոլար է:

Այլ կերպ ասած, այս ալիքի սեփականատերը՝ “Սարսափելի բան եղավ Հայկոյի հետ” կամ “Թուրքիան ճար չունի ու վերադարձնելու է Բայազետը” վերնագրերով անորակ բովանդակությամբ միջինը Յութուբից ստանում է 5-7 հազար դոլար, գուցե նաև ավել:

Ասեմ, համաձայն socialblade.com-ի, սա գերազանցում է անգամ ամենապոպուլյար հայակական օնլայն մեդիաների մոնետիզացիայի ծավալը: Տարեկան կտրվածքով, էս ալիքի սեփականատերը կարող է “աշխատել” 26-ից 426 հազար դոլար:

Հ.Գ. Իսկ մենք չարչարվում ու լրատվական բովանդակություն ենք ստեղծում»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=10223987080617495&set=a.1109548831571

 



Նման նյութեր