Դուբակովը մեզ հետ որևէ կապ չունի. հետախույզ Վարդանովը հանդես է եկել հայտարարությամբ
Advertisement 1000 x 90

Դուբակովը մեզ հետ որևէ կապ չունի. հետախույզ Վարդանովը հանդես է եկել հայտարարությամբ

Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովը, որը ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում, ոչ մի կապ չունի «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) կազմակերպության հետ: ՈՄԱ–ի ղեկավար Վովա Վարդանովի հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում։

Ավելի վաղ Դուբակովը դատարանի նիստերից մեկում հայտարարել էր, որ բազմաթիվ անգամ եղել է Ղարաբաղում և մարզվել ՈՄԱ–ում, քանի որ կատարել է Ադրբեջանի արտաքին հետախուզության առաջադրանքը։ Ըստ նրա` Ղարաբաղի պատերազմից երկու տարի առաջ իրեն հավաքագրել են Մինսկում:

«Դուբակովն իր հայտարարությամբ, նաև առաջին ցուցմունքներում նշել էր, որ ինքը ՈՄԱ-ից է, մարզվել է ՈՄԱ-ում, և որ մենք իրեն Շուշի ու Ստեփանակերտ ենք տարել, ցույց տվել որպես ապագա մարտերի վայրեր: Դա, իհարկե, աբսուրդ է. մեր ամենասարսափելի երազում անգամ մենք չէինք պատկերացնի, որ հակառակորդը Շուշի կմտնի և Ստեփանակերտի մատույցներ կհասնի: Դուբակովը հեռախոսազանգ է ունեցել մեզ հետ, սակայն այդ ժամանակ, արդեն լինելով թուրքական գործակալ, լսելով, որ ՈՄԱ-ն ղեկավարում են հետախուզությանը կապված մարդիկ, վախեցել է բացահայտումից, այդ պատճառով անձնական կապի մեջ չի մտել և հետևաբար ոչ մի դասընթացի չի մասնակցել»,– գրել է Վարդանովը։

Նրա խոսքով` այս ամենը թուրքերի՝ ՈՄԱ-ի դեմ ուղղված հերթական պրոպագանդան է, ինչը բացատրվում է նրանով, որ թուրքերը, ի տարբերություն մեր հայրենակիցների, ՈՄԱ-ում տեսնում են մեծ, ռեալ ուժ, որը հետագայում կարող է խոչընդոտ դառնալ պանթուրքական և պանիսլամիստական իրենց հոսանքների համար:



Նման նյութեր