15  գադջետ, որ բոլորը ցանկանում են նվեր ստանալ Ամանորին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

15  գադջետ, որ բոլորը ցանկանում են նվեր ստանալ Ամանորին

Եթե ոչ մի կերպ չեք կարողանում ընտրել նվերներ ձեր մտերիմների և հարազատների համար, ապա առաջարկում ենք հետաքրքիր 15 գադջետներ, որոնք կարող են դառնալ օգտակար, հետաքրքիր և տպավորիչ անակնկալներ:

Tile

Այս գադջետը նրանց համար է, ովքեր միշտ չեն կարողանում գտնել իրենց իրերը:

Բանալու  կախազարդի կամ դրամապանակի քարտի ձևով գադջետը հատուկ հավելվածի միջոցով թույլ է տալիս գտնել կորած իրերը կամ սմարթֆոնը: Այս գադջետի մարտկոցը լիցքավորել անհրաժեշտ է միայն օգտագործումից մեկ տարի անց:

1

Xiaomi Mi Power Bank 16000

Այս նվերը դուր կգա գադջետների բոլոր սիրահարներին: Մարտկոցը շատ կոմպակտ է, հարմար և դիմացկուն: Այս մարտկոցը միևնույն ժամանակ և՛ մատչելի է, և՛ շատ որակյալ:

2

Xiaomi Mi Speaker

Բարձր և մաքուր ձայնով, հիշողության քարտով և ժամանակակից դիզայնով անլար այս սարքավորումը դուր կգա երաժշտության բոլոր սիրահարներին:

3

Samsung Gear VR

Այս գադջետը հրաշալի նվեր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բացահայտել նորը:

Վիրտուալ իրականության ակնոցները բյուջետային չեն: Սակայն մյուս կողմից՝ այս սարքավորումները որակական առումով չեն զիջում գերթանկարժեք ակնոցներին:

4

Kindle Paperwhite

Այս նվերը կատարյալ է նրանց համար, ովքեր իրոք շատ են կարդում: Սա էլեկտրոնային գրքերի ոսկե միջինն է: Kindle-ը  թվային սարքավորում է, որն ունի թղթից կարդալու բոլոր առավելությունները:

5

Xiaomi Mi Band 2

Ֆիտնեսով հետաքրքրվողներին վստահաբար դուր կգա ֆիտնես-թևնոցի թարմացված տարբերակը, որն ունի խելացի զարթուցիչ, քայլերը, սրտի աշխատանքը հաշվելու հնարավորություն և մի շարք այլ նորարարություններ:

6

Knowledge Zenith ZST

Knowledge Zenith ZST նոր ականջակալներն առաջատար են բյուջետային ականջակալների ցանկում: Այս նվերը նրանց համար է, ովքեր սիրում են լսել բարձր և մաքուր ձայն:

7

iPhone 7

Ամանորը լավագույն ժամանակն է հին հեռախոսը նորով փոխարինելու համար: Իսկ iPhone 7-ն էլ շատ-շատերի երազանքների հեռախոսն է: Սա թանկարժեք նվեր է, որը կերջանկացնի գրեթե բոլորին:

8

Google Pixel

Google-ի թողարկած սմարթֆոնը բոլոր նրանց համար է, ովքեր կանաչ ռոբոտին նախընտրում են  կծած խնձորից:

Android-ի սիրահարների համար այս նվերն այնքան կարևոր է, որքան iPhone 7-ը՝ Apple-ի երկրպագուների համար:

9

MacBook Pro

Apple-ի երկրպագուների համար հրաշալի նվեր կլինի նաև նոր MacBook Pro-ն, որը շատ է տարբերվում ընկերության մյուս նոութբուքերից:

 

Այդ գադջետը շատ կուրախացնի ակտիվ հանգստի սիրահարներին:

Այս տեսախցիկը նախատեսված է շատ բարձր տեղերից նկարահանումներ կատարելու համար, ինչպես նաև՝ առանց լրացուցիչ աքսեսուարների՝ թույլ է տալիս նկարահանումներ իրականացնել ջրային տարածքներում:

Տեսախցիկը հնարավոր է օգտագործել ձայնային հրահանգների միջոցով:

10

11. GoPro HERO5 Session

Այդ գադջետը շատ կուրախացնի ակտիվ հանգստի սիրահարներին:

Այս տեսախցիկը նախատեսված է շատ բարձր տեղերից նկարահանումներ կատարելու համար, ինչպես նաև՝ առանց լրացուցիչ աքսեսուարների՝ թույլ է տալիս նկարահանումներ իրականացնել ջրային տարածքներում:

Տեսախցիկը հնարավոր է օգտագործել ձայնային հրահանգների միջոցով:

11

Sony PlayStation VR

Այս սարքը 2017-ի հրաշալի նվեր կլինի գեյմերների համար: Հենց այս վիրտուալ իրականության ակնոցների համար Sony-ն թողարկեց նոր PlayStation 4-ը:

12

iPad Pro 9,7

Սա հրաշալի նվեր է նրանց համար, ովքեր ուզում են մաքսիմալ հնարավորություններ, բայց կոմպակտ չափսեր:

Չնայած համեմատաբար փոքր չափսերին՝ այս սարքավորումը պահպանել է իր ավագ ընկերների բոլոր հնարավորությունները:

13

Apple Watch Series 2

Նորացված Apple Watch-երը խելացի ժամացույցների հրաշալի տարբերակ են հատկապես նրանց համար, ովքեր օգտագործում են այլ սարքավորումներ Apple-ից:

Apple Watch Series 2-ները շատ հարմար, գեղեցիկ և համեմատաբար մատչելի նվեր են հատկապես ֆիտնեսի սիրահարների համար:

14
SYMA X5SW

Կվադրոկոպտերները վաղուց արդեն թանկարժեք հաճույք չեն: Ոչ մեծ գումարների դիմաց կարելի է գնել բավականին որակյալ մոդել: Ամանորյա տոները լավ հնարավորություն են վաղուց երազած հեռակառավարվող ուղղաթիռն ունենալու համար:

15

Սիրարփի Աղաբաբյան